Մուտք դեպի համակարգ
Հարգելի բարեկամ,
Բարի գալուստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգ: 2010 թվականի հուլիսի 1-ից սկսած այս համակարգի միջոցով ՀԿ-ներին տրամադրվելու են պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհներ:
Դրամաշնորհային ծրագրերի առաջնայնություններ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի հիմնական առաջնայնությունները (2018-2022 թվականների համար):

1) Երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և թվային մասնակցության մակարդակի բարձրացում,
2) Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում,
3) Երիտասարդական աշխատանքի կայացում և հետագա զարգացում,
4) Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր-մշակութային արժեքների պահպանում և զարգացում, ռազմահայրենասիրական դաստիարակություն,
5) Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում։