Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 07-11-2018
Ամփոփվել են 2018թ. չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները
2018 թվականի նոյեմբերի 5-ին ամփոփվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար 2018թ. չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

2018թ. չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են  22 դրամաշնորհային ծրագրերի հայտեր, որոնցից ֆորմալ պահանջներին բավարարել են 17 դրամաշնորհային ծրագրերի հայտերը (ցանկը կցվում է):

Երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու նպատակով ձևավորված հանձնաժողովի որոշմամբ հաղթող են ճանաչվել 5.69 և բարձր միջին գնահատական ստացած ծրագրերը (ցանկը կցվում է): 

Մինչև 2018թ. նոյեմբերի 15-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ կնքել դրամաշնորհի տրամադրման նվիրաբերության պայմանագիր: