Նյութը՝ Զառա Ասկարյանի, Իսպանիայում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կամավոր
Լուսանկարները՝ Զառա Ասկարյանից
Տեղադրվել է 11-10-2018
Երբ ավարտին է մոտենում կյանքիդ լավագույն շրջանը
Հոկտեմբերն իմ կամավորական ծրագրի վերջին ամիսն է։ Բառերով հնարավոր չէ փոխանցել այն, թե որքան բան սովորեցի անցած ամիսների ընթացքում։ Շատ նոր որակներ բացահայտեցի իմ մեջ։
Ապրելով միայնակ այլ երկրում՝ դարձա ավելի ինքնուրույն եւ ինքնավստահ, ձեռք բերեցի նոր հմտություններ, որոնք շատ կօգնեն ինձ ամբողջ կյանքի ընթացքում։

Վերջերս կայացավ նաեւ Իսպանիայի կամավորների երկրորդ ֆորումը, որը նույնպես լի էր շատ հետաքրքիր հանդիպումներով, փորձի փոխանակմամբ։ 

Շատ հետաքրքիր էր լսել, թե ինչ դժվարությունների են հանդիպել այլ կամավորներ իրենց ծրագրի ընթացքում եւ ինչպես են հաղթահարել այդ խնդիրները։

Ֆորումն անցնում էր Անդալուսիա նահանգում՝ այդպիսով իրականացնելով իմ երազանքներից եւս մեկը. լինել Անդալուսիայում, զգալ այդ նահանգի կոլորիտը, ֆլամենկոյի տաք ռիթմերը։

Այսպիսով՝ կամաց-կամաց ավարտին է մոտենում ծրագիրը, որը շատ բան սովորեցրեց ինձ։ Եվ իհարկե ուրախության հետ մեկտեղ կա նաեւ որոշակի տխրություն, բայց յուրաքանչյուր փուլի վերջ ազդարարում է մի նոր փուլի սկիզբ: