Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-10-2018
Կայացավ 3x3 բասկետբոլի մրցաշարը
3x3 բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում աստիճանաբար մեծանում է:
Վերջին շրջանում Երեւանում կայացել են մի քանի վարկանիշային մրցաշարեր, իսկ ահա երեկ Հյուսիսային պողոտայում ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան Սպորտի եվրոպական շաբաթ նախաձեռնության շրջանակում անցկացրին 3x3 բասկետբոլի մրցաշարը։

3×3 ձեւաչափով փողոցային բասկետբոլի մրցաշարի ժամանակ թիմերը խաղում են մեկ օղակով: Միջոցառման նպատակն առողջ եւ ակտիվ ապրելակերպը խրախուսելն է: 

Մասնակցելու հայտ էր ներկայացրել 40, այդ թվում աղջիկների՝ 2 եւ հաշմանդամություն ունեցողների՝ 4 թիմ: Պայքարը շարունակվեց ամբողջ օրի, որի ավարտին բոլոր թիմերը կազմակերպիչների կողմից պարգեւատրվեցին մասնակցության հավաստագրերով, իսկ հաղթողները՝ մրցանակներով: 

Ի դեպ, խաղահրապարակում էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Հիշեցնենք, որ մրցաշարը Սպորտի եվրոպական շաբաթ նախաձեռնության միջոցառումներից մեկն է։   

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը, բարձր գնահատելով երիտասարդների ներգրավվածությունը սպորտում, իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ առողջ ապրելակերպը խթանելու նպատակով: ԵՄ պատվիրակությունը շարունակելու է իր համագործակցությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ՝ իր ներդրումն ունենալով տարբեր տեսակի սպորտային միջոցառումների կազմակերպման գործում:

Պատկերասրահ՝ 3x3 բասկետբոլի մրցաշարը