Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-09-2018
Պատանի հանդիսատեսի թատրոնի 89-րդ թատերաշրջանը կբացվի «Իուարշայի սուրը» ներկայացմամբ
Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի 89-րդ թատերաշրջանն այս տարի՝ հոկտեմբերի 1-ին, կբացվի Մարիամ Մանուկյանի (Էմմա Րաֆֆի) «Իուարշայի սուրը» ներկայացմամբ:

«Իուարշայի սուրը»  պիեսն ուրարտական առասպել է, որում տեղ են գտել պատմական անցյալի որոշ դրվագներ: Ներկայացումը կարող են դիտել ե՛ւ երիտասարդները, ե՛ւ ավագ սերնդի ներկայացուցիչները: 

«Այս թատերաշրջանում եւս  կլինեն մի շարք պրեմիերաներ,  ներկայացումներ կցուցադրվեն նաեւ երեկոյան ժամերին։  Այժմ թատրոնում նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ  Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ բեմ կբարձրանա «Մատնաչափիկը» հեքիաթը: Եժի Յուրանդոտի «Իններորդ բարեպաշտը» (բեմ.` Դավիթ Հարությունյան) պիեսի բեմադրական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են: Ընթացքում է նաեւ Ջոն Օսբորնի հայտնի «Ետ նայիր զայրացած» պիեսի արտահերթ բեմադրությունը, որի բեմադրիչն է ՊՀԹ-ի դերասան Իշխան Ղարիբյանը»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ  Հարությունյանը:

Ըստ նրա՝ ՊՀԹ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի հեղինակած բեմականացումները (Նար-Դոսի եւ Ա. Բակունցի պատմվածաշարերի հիման վրա) արդեն իսկ փոխանցվել են հրավիրված երիտասարդ բեմադրիչներին:

Տեսանյութն այստեղ՝ https://www.facebook.com/eritasard.am/videos/2204789402929670/