Նյութը՝ Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակից
Տեղադրվել է 10-09-2018
Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերի կատալոգը թարմացվել է
Թարմացվել է 2019-2020 թթ. ակադեմիական տարում կայանալիք Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի կատալոգը:
Յուրաքանչյուր տարի ծրագրերի մեծամասնությունն ընդունում է հայտադիմումներ հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Ուսանողները կարող են դիմել առավելագույնը երեք կրթաթոշակային ծրագրի՝ իր իսկ կայքէջի միջոցով: Նշենք, որ հայաստանյան դիմորդների համար ուսումնառությունը պետք է տեղի ունենա կոնսորցիումի  առնվազն երկու ծրագրային երկրներում (բոլոր ուսանողները պետք է մասնակցեն նվազագույնը երկու շարժունության): Լրացուցիչ ուսումնական ժամանակահատվածը (օրինակ՝ հետազոտություն, պրակտիկա, թեզի նախապատրաստում) ուսանողը կարող է անցկացնել ծրագրային կամ գործընկեր երկրներում գործող համապատասխան կազմակերպություններում:
 
Այժմ դուք կարող եք ֆիլտրել ծրագրերն ըստ մասնագիտական ոլորտի, երկրի, համալսարանի կամ այլ մասնակից կազմակերպության, եւ ընդունման տարվա: Սեղմելով հապավումի հղմանը՝ կծանոթանաք ծրագրի վեբկայքին: Սեղմելով ծրագրի անվան հղմանը՝ կհայտնվեք Էրազմուս+ ծրագրի արդյունքների պլատֆորմում, որը մանրամասն նկարագրում է մագիստրոսական ծրագրերը եւ մշտապես թարմացվում է բուհերի կողմից:

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ https://erasmusplus.am/emjmds/: