Նյութը՝ Դիանա Հարությունյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-09-2018
Բաղանիսում բացվեց մարզական ակումբ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանապահ Բաղանիսում նոր ուսումանկան տարվան ընդառաջ, մեծ հադիսավորությամբ բացվեց պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի Բաղանիս մարզական ակումբը:

Ակումբի վերանորոգովել է ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյանի ընտանիքի հովանավորությամբ:

Ակումբի բացմանը  անձամբ ներկա գտնվեց նաեւ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։ Նա հաջողություն մաղթեց սահմանապահ Բաղանիսի սպորտասեր երիտասարդներին եւ իր պատրաստակամությունը հայտնեց, շարունակել աջակցել եւ սատարել սահմանին բնակվող երիտասարդներին։ 

Նշենք, որ սա պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի թվով 48-րդ մարզական ակումբն է։