Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-09-2018
Կայացավ հայ-կորեական ազգային պարի և երաժշտության համատեղ համերգը
Հայ-կորեական մշակութային համագործակցության շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ-ում կորեական մշակութային կենտրոնի եւ ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայ-կորեական ազգային երգի եւ պարի համերգ:
Համերգի մեկնարկը տրվեց երկու երկրների օրհներգերով, որից հետո ելույթ ունեցան Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի սաները: Նրանք հանդիսատեսին զարմացրին իրենց վարժություններով, ինչպես նաեւ ազգային պարով: Ծրագրում ներառված էին կորեական ազգային երաժշտական գործիքներով կատարումներ, երգեր, հայկական ազգային պարեր: 
 
Պարային կատարումներով հանդես եկան Կորեայի Հանրապետության «Գուգակ» ազգային երաժշտության կենտրոնի եւ «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական կոլեկտիվի սաները: 
 
«Գուգակ» ազգային երաժշտության կենտրոնը Կորեայի Հանրապետությունում ազգային երաժշտության առաջատար կենտրոններից է, որի նպատակն է կորեական ազգային արվեստի հանրահռչակումը:
 
Նշենք, որ կորեական արվեստի եւ ֆիլմերի սիրահարների համար կա անակնկալ: Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի սպասասրահում տեղի կունենա մշակութային-ժամանցային ծրագիր կորեական մարտարվեստի վարպետների մասնակցությամբ, իսկ ժամը 15:00-ին կցուցադրվեն «Դեռահաս լինելն էլ վատ չէ», ժամը 20:00-ին` «Հրաշալի մղձավանջ» ֆիլմերը: Դրանք կցուցադրվեն հայերեն ենթագրերով:

Պատկերասրահ՝ Հայ-կորեական ազգային պարի և երաժշտության համատեղ համերգը