Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-09-2018
Այսօր Սեռական առողջության համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 4-ին նշվող Սեռական առողջության համաշխարհային օրը եւս մեկ հնարավորություն է՝ բարձրաձայնելու սեռական առողջության խնդիրների մասին:

Այդպիսի օր սահմանելու հեղինակը Սեռական առողջության համաշխարհային ասոցիացիան է (World Association for Sexual Health, WAS), որն իր գործունեությունը սկսել է 1978 թ.-ից եւ միավորում է ավելի քան 50 երկրների սեքսոլոգների: 

Սեռական առողջության համաշխարհային օրը՝ որպես այդպիսին, սահմանվել է 2010 թ.-ին: Այս մասին գրում է Med-info.ru-ն: 

Med-practic.com-ը, վկայակոչելով Ֆինլանդիայի սեքսոլոգների հետազոտությունները, նշում է, որ դեռահասների իրազեկվածության բարձր մակարդակը շատ կարեւոր է: 

Դեռահասները չպետք է ունենան անպատասխան հարցեր, նրանք պետք է անկաշկանդ տան իրենց հուզող հարցերը մեծերին: Իհարկե, պատասխանները ոչ միանշանակ են, սակայն պետք է որոշ չափով բավարարեն երեխաների հետաքրքրությունները: 

Գիտնականները փաստում են, որ իրազեկվածության ցածր մակարդակն անդառնալի հետեւանքներ է ունենում: Ամեն օր աշխարհում մոտ 800 հղի կին է մահանում: Նրանք խնդիրներ են ունենում հղիության ընթացքում, ինչը հանգեցնում է մահվան: 222 մլն կին խուսափում է հղիությունից՝ դիմելով աբորտի: 

Սեռական առողջության խնդիրներն ամեն տարի մեծ տարածվածություն են ունենում: Ամենատարածվածն էլ, թերեւս, անպտղությունն է, որը երբեմն հնարավոր է բուժել, իսկ երբեմն՝ ոչ:  

Գիտնականները խորհուրդ են տալիս հետեւողական լինել եւ չխուսափել բժշկին դիմելուց եւ խնդրի մասին բարձրաձայնելուց: