Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ armeniasputnik.am-ից
Տեղադրվել է 03-09-2018
Հավաքականի կազմը հայտնի է, սակայն փոփոխություններ կարող են լինել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստների, որոնք կպատրաստվեն Լիխտենշտեյնի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ պաշտոնական խաղերին։

Լավ է ուշ, քան երբեք։ Ժողովրդական ասացվածքը վերաբերում է Ազգերի լիգային պատրաստվող Հայաստանի հավաքականին, որը սեպտեմբերի 3-ից սկսելու է նախապատրաստական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Հավաքից միայն հաշված օրեր առաջ է հայտնի դառնում, թե ովքեր են ազգային հավաքական հրավիրվելու պատիվ ստացել։

Հատկանշական է, որ նախորդ տարիների համեմատ՝ այս անգամ հետաքրքիր քաղաքական թարմ փոփոխություն է առկա. շատ ֆուտբոլիստներ հավաքական չեն հրավիրվել՝ խաղային պրակտիկայի բացակայությամբ պայմանավորված։ Ակումբ չունենալու պատճառով գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ազգային հավաքական չի հրավիրել Գաել Անդոնյանին, Հովհաննես Համբարձումյանին եւ Յուրա Մովսիսյանին։

Հավաքականի անդամ, պաշտպան Կամո Հովհաննիսյանը վերջերս վիրահատության է ենթարկվել, եւ նրա բացակայությունը պայմանավորված է ապաքինման փուլով։ Վնասվածքների պատճառով հավաքին չեն մասնակցելու Ռուսլան Կորյանը, Պետրոս Ավետիսյանը եւ Էդգար Բաբայանը։

Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստների ցանկը ներկայացնում ենք ստորեւ.

ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ
Արսեն Բեգլարյան («Լիեպայա», Լիտվա)
Արամ Հայրապետյան («Բանանց», Հայաստան)
Անատոլի Այվազով («Բանանց», Հայաստան)

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան)
Արարատ Մոնրոյ («Բոյակա Չիկո», Կոլումբիա)
Անդրե Չալըշըր («Գյոտեբորգ», Շվեդիա)
Հրայր Մկոյան («Ալաշկերտ», Հայաստան)
Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ», Հայաստան)
Արմեն Մանուչարյան («Փյունիկ», Հայաստան)
Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ», Հայաստան)

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Իվան Յագան («ԿԱՍ Էուպեն», Բելգիա)
Գեւորգ Ղազարյան («Շավիշ», Պորտուգալիա)
Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», Անգլիա)
Մարկոս Պիզելլի («Ակտոբե», Ղազախստան)
Էդգար Մալաքյան («Ժետիսու», Ղազախստան)
Արաս Օզբիլիս («Վիլհելմ II», Նիդերլանդներ)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ», Հայաստան)
Գոռ Մալաքյան («Արարատ-Արմենիա», Հայաստան)
Ալիկ Առաքելյան («Փյունիկ», Հայաստան)
Էրիկ Վարդանյան («Փյունիկ», Հայաստան)
Ռումյան Հովսեփյան («Փյունիկ», Հայաստան)

ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ
Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան («Վարդար», Մակեդոնիա)
Արթուր Սարկիսով («Ենիսեյ», Ռուսաստան)

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրից հետո հավաքականի կազմում կարող են փոփոխություններ լինել, ինչի մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։