Նյութը՝ «Բուդոյան եղբայրներ» մարզական միություն ՀԿ-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-08-2018
Վարդենիսում յուրահատուկ տոնեցին Երիտասարդության միջազգային օրը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը, շնորհիվ «Բուդոյան եղբայրներ» մարզական միություն ՀԿ-ի, այս տարի շատ յուրահատուկ տոնեց Երիտասարդության միջազգային օրը:

Օգոստոսի 12-ին՝ վաղ առավոտից մի շարք սպորտային միջոցառումներ անցկացվեցին: Միջոցառումները «Սպորտի եւ առողջ ապրելակերպի մասսայականացում ՀՀ-ում» խորագրով էին:



Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման շքերթին եւ հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը, ով Վարդենիսում էր Արմեն եւ Արա Բուդոյանների հրավերով: Մեկնարկը տրվեց  ԲԵՄՄ սաների ցուցադրական ելույթներով: 



Միջոցառումը կազմակերպվել էր «Բուդոյան եղբայրներ» մարզական միության ջանքերով, ֆինանսական եւ նյութական բոլոր ծախսերը հոգացել էր միությունը: 

Միջոցառման անցկացման վայրում միությունը նախապես կազմակերպել էր տարածքի բարեկարգման եւ մաքրման  աշխատանքներ:



Վարդենիս համայնքում կազմակերպվեցին սպորտային միջոցառումներ (սպորտլանդիա)՝ հեծանվավազք, շախմատ, պարանի ձգում, վազք 100մ, վազք 1000մ եւ տարբեր տեսակի փոխանցումավազքեր: Կազմակերպվել էին նաեւ համերգային եւ պարային ծրագրեր: 

Արդյունքում՝ հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ մեդալներով: Միջոցառման նպատակը սպորտի եւ առողջ ապրելակերպի մասսայականացումն էր:



«Բուդոյան եղբայրներ» մարզական միություն ՀԿ-ն առաջիկայում կազմակերպելու է մեծ բարեգործական դրամահավաք քաղաքի մարզադահլիճը վերանորոգելու համար, քանի որ Վարդենիսի եւ հարակից գյուղերի երեխաները սիրով հաճախում են մարզումների։ Բուդոյան եղբայրների նպատակն է, մատաղ սերնդին զերծ պահել տարբեր վնասակար սովորույթներից, չարիքներից եւ իհարկե խթանել առողջ ապրելակերպի զարգացումը, տարածումը եւ սպորտի մասսայականացումը ՀՀ-ում։



Վերջին տարիների ընթացքում մարզական միության սաները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, առաջնությունների եւ մրցաշարերի, ինչպես ՀՀ-ում այնպես էլ՝ արտերկրում՝ բարձր պահելով երկրի մարզական պատիվը։ Մարզադահլիճի բացակայության պատճառով երեխաները մարզվել են փողոցում, անտառում, այգիներում, տարբեր դպրոցների բակերում եւ սպորտ դահլիճներում, վարձակալած տարածքներում:  Ներկայումս Վարդենիսի համայնքապետարանը տրամադրել է մարզադահլիճ, որտեղ մարզվելու համար պայմաններ չկան եւ որը պետք է վերանորոգվի։ Վերանորոգելու համար անհրաժեշտ են ֆինանասական ծախսեր։ Նախնական ծախսերը կազմում են մոտ 785.000 դրամ։ Բացվել է հաշվեհամար (VTB 16037104852305(դրամ)): 

Մանրամասների համար զանգահարեք «Բուդոյան եղբայրներ» մարզական միություն ՀԿ (հեռ.՝ 094-24-41-21 կամ 077-24-41-21):