Նյութը՝ «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ից
Տեղադրվել է 22-08-2018
Շնորհակալություն Սեւան
Սեւան երիտասարդական ակումբը օգոստոսի 11-ին եւ 12-ին կազմակերպեց իր իրականացրեց «Սեւան» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը։
Միջոցառման բացումը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին՝ ժամը 18։00-ին՝ Սեւանի N1 հանրային լողափում։ Փառատոնի առաջին օրը հանդես եկան 9 երիտասարդ ռոք խմբեր եւ կատարողներ։ Մինչ փառատոնի բացումը ժամը 16:00-ից հանրային լողափում ստեղծվեցին զոնաներ՝ հյուրերի լճափնյա ժամանցը կազմակերպելու համար՝ արվեստ, սպորտ, ժամանց եւ այլն։ Երկրորդ օրը՝ օգոստոսի 12 ին, ժամը 17:00-ին փառատոնը շարունակվեց եւ արդեն քաղաքում մեկնարկեց ֆոլկային ծրագիր, որտեղ հիմնականում ներգրավված էին ազգային երաժշտության նոր մշակումներով զբաղվող խմբեր եւ անհատ կատարողներ։ Ինչպես լողափին, քաղաքում եւս փառատոնի հյուրերի համար նախատեսվել էին ժամանցային եւ հետաքրքրական միջոցառումներ։
 
Նախորդ 3 տարիներին փառատոնը իր գաղափարի շուրջ հավաքել էր մոտ 40 երաժշտական խմբերի եւ անհատ կատարողների, որոնցից ոմանք դարձել են փառատոնի բարեկամները եւ մասնակացում են նաեւ այս տարի։ Հարկ է նաեւ նշել, որ փառատոնը հյուրընկալել է մոտ 3500 - 4000 այցելու։

Այս տարի փառատոնին մասնակցեցին Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից 18 խմբեր եւ երիտասարդ երաժիշտ-կատարողներ։
 
Փառատոնի գլխավոր կարգախոսն է «Փոխենք երաժշտությամբ», իսկ մշտական ուղերձը՝ «Տարին գոնե մեկ օր ասենք Շնորհակալություն, Սեւա՛ն» ։
 
Այս տարի փառատոնն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սեւանի եւ Գրենոբլի քաղաքապետարանների, Բոհեմ արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկության եւ մի քանի այլ մանր բիզնես սեկտորների աջակցությամբ։