Նյութը՝ Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայից
Լուսանկարները՝ Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայից
Տեղադրվել է 16-08-2018
Երիտասարդական հեծանվային արշավ Հատիս լեռան շուրջ
Օգոստոսի 12-ին` Երիտասարդության միջազգային օրը, Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիան կազմակերպել էր սպորտային միջոցառում՝ լեռնային հեծանվաարշավ Հատիս լեռան շուրջ՝ ք. Աբովյան - Ջրաբեր - Գութանասար - Կապուտան - Հատիս - Զովաշեն - Զառ - Գեղաշեն - Կամարիս - Արամուս - Մայակովսկի - Աբովյան երթուղով:

Երթուղու երկարությունը՝ 50կմ: 
Մասնակիցների թիվը՝ 3: 
Հեծանվաարշավի տևողությունը՝ վաղ առավոտյան 05:30-ից-13:30-ը: 



Հեծանվաարշավի ընթացքում հեշանվորդներն այցելել են Գեղաշեն գյուղում տեղակայված Աժդահակ հյուրատուն, որտեղ համտեսել են տեղական թարմ մրգեր և բանջարեղեն, նախաճաշել են ու շարունակել ճամփորդությունը:



Արշավի ընթացքում եղել են հանդիպումներ շրջակա գյուղերի բնակիչների հետ, որտեղ զրուցեցին ինչպես առողջ և բնաներդաշնակ կենսաձևի արմատավորման կարևորության մասին, այնպես էլ՝ տարածաշրջանի առկա և պոտենցիալ ռեսուրսների բացահայտման և զարգացման հեռանկարների մասին: