Նյութը՝ Հայկանուշ Հարությունյանի
Լուսանկարները՝ Հայկանուշ Հարությունյանի
Տեղադրվել է 16-08-2018
Արմավիրում տոնեցին Երիտասարդության միջազգային օրը
«Գարուն ա» ստեղծագործական խումբն իր գործնեությունը սկսել է 2014 թ. մի խումբ երիտասարդ էնտուզիաստների համախմբման շնորհիվ:

Մեծամոր քաղաքում համերգներ ենք ունեցել 2014 - 2018 թթ.: Տարիների ընթացքում կազմային փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ մասնակիցները նաև ուսանողներ են: Համագործակցել ենք նաև Մեծամորի ավագ դպրոցի երգչախմբի հետ՝ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով:

2018 թ.-ի Երիտասարդության միջազգային օրվա հետ կապված «Գարուն» ստեղծագործական խումբն որոշեց ներկայանալ հիմնական թիմով, ներկայացրեց ձեռքի աշխատանքներ՝ https://www.facebook.com/garoonahandmade/, ունեցան նաև երաժշտական կատարումներ՝ The Beatles, ժողովրդական քավրներ: 

Հետաքրքիր էր Արմավիր քաղաքում տեսնել միջոցառումների իրականացման մի նոր ձևաչափ, որտեղ մարդիկ շրջելով մոտենում էին, դիտում էին, հետաքրքրվում, մասնակցում, իրենց արձագանքներով քաջալերում ու ողջունում մշակութային այս նախաձեռնությունը: 

Հաճելի էր ևս մեկ անգամ շփվել մարդկանց հետ, ներկայացնել շատ հայտնի երգերի տարբերակներ, երգել նրանց հետ, լուսանկարվել, տալ հնարավորություն, որ իրենք արտահայտվեն, օրինակ՝ ինչպես անծանոթներից մեկը մոտեցավ, փորձեց կիթառով իր կատարումը ներկայացնել և այլն:

Շատ կարևոր է գնահատել երիտասարդության ներուժը, շատ հարթակներ տալ, նպաստելով նրանց ինքնադրսևորմանն ու կայացմանը: