Նյութը՝ Վեդու երիտասարդների միությունից
Լուսանկարները՝ Վեդու երիտասարդների միությունից
Տեղադրվել է 16-08-2018
Երիտասարդության միջազգային օրը Վեդում
Վեդու երիտասարդների միության նախաձեռնությամբ Վեդի քաղաքում նշվեց Երիտասարդության միջազգային օրը:

Օրը Վեդիում սկսվեց Street Art-ով: Պատի մոտ հավաքվել էին բավականին շատ քաղաքացիներ ովքեր ողջունում էին այդ գեղեցիկ  նախաձեռնությունը:



Դրան զուգահեռ հնչում էր բարձր երաժշտություն, որը ապահովում էր բոլորիս տոնական տրամադրությունը:



Այնոուհետեւ հաջորդեց օրվա պաշտոնական հատվածը: Վեդու երիտասարդների միության անդամները հանդես եկան ողջույնի խոսքով եւ սկսվեց «Հրաշքը» ֆիլմի դիտումը: Ֆիլմի դիտմանը հաջորդեց քննարկումը:



Տոնական միջոցառումներին հրավիրած էին Ռեստարտ նախաձեռնության անդամները, ովքեր Վեդիում հավաքված երիտասարդների հետ միասին նշեցին երիտասարդության միջազգային օրը:



Վեդու երիտասարդների միության անդամները նախաձեռնության անդամների հետ ունեցան նաեւ գործնական քննարկումներ՝ Վեդիում իրականացվող ծրագրերի, հետագա պլանների եւ անելիքների մասին:



Պաշտոնական հատվածից հետո պատահական անցորդների հետ սկսվեց գրքերի խաղարկություն, որն էլ ավելի դրական լիցքեր պարգեւեց հավաքված երիտասարդերին:



Վեդու երիտասարդների նորաստեղծ միության  համար սա իսկապես ռիսկային քայլ էր, որը պատվով հաղթահարվեց: