Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 02-08-2018
Հայտարարություն՝ «Սթրիթ-արթ» էսքիզների բաց մրցույթին մասնակցելու մասին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է «Սթրիթ-արթի» էքսիզների բաց մրցույթ:
Մրցույթն իրականացվում է ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում Երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին, նվիրված միջոցառումների շրջանակներում: 
 
Մրցույթին կարող են մասնակցել հետաքրքրված երիտասարդները (16-30 տարեկան), ովքեր սիրում են ստեղծագործել եւ ունեն հետաքրքիր գաղափարներ:
 
Աշխատանքների համար առաջարկվող խորագրերն են՝ 
  • հավասար հնարավորություններ 
  • խաղաղություն 
  • հեղափողություն 
  • բնապահպանություն: 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել` 
  • էսքիզը 
  • գաղափարի համառոտ նկարագրությունը՝ հաշվի առնելով դրա իրագործման տեղանքը 
  • հեղինակի(ների) համառոտ ինքնակենսագրություն: 
Էսքիզները ուսումնասիրվելու են Իջեւանի քաղաքապետարանի եւ արվեստի դպրոցի մասնագետների կողմից: Լավագույն 4 էսքիզները օգոստոսի 12-ին կպատկերվեն Իջեւանի նախկին գորգագործական կոմբինատի պատերին: Պատերի նկարներին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից: 
 
Անհրաժեշտության դեպքում հաղթած էսքիզների հեղինակների տեղափոխումը Երեւանից Իջեւան եւ հակառակ ուղղությամբ կիրականացվի Նախարարության կողմից:
 
Պատերին նկարելու համար հեղինակներին կտրամադրվի անհրաժեշտ ներկանյութեր: 
 
Հաղթած էսքիզների հեղինակներին կհանձնվեն վկայականներ եւ հուշանվերներ: 

Հայտերը կարող եք ուղարկել cragrer.poak@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ մինչեւ օգոստոսի 08-ը` նամակի թեմայում նշելով «Սթրիթ-արթ» բառը: Հարցերի դեպքում զանգահարել 011 704547 հեռախոսահամարով: