Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-08-2018
Երիտասարդության միջազգային օրը Երիտասարդական մայրաքաղաքում
1995 թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ՝ երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը:

1998 թ. օգոստոսի 8-ից 12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային խորհրդաժողովը, կարևորելով երիտասարդության դերը, իր երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում՝ ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից 2018 թ.-ի կարգախոս է հռչակվել երիտասարդների համար ապահով տարածքների երաշխավորումը։

Իջևանում երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների ցանկ

Օգոստոսի 12

• 8։00-8։30 Օրվա մեկնարկ, «Ծանոթության միասնական նախաճաշ» և  մեկնում Երևանից Իջևան 
Հանրապետության հրապարակ
Իրականացնող՝  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում» ծրագիր
• 11:00 Ծրագրի բացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ 
Իջևանի քանդակների այգի
Իրականացնող՝ ՀՀ սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարություն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
• 11:00-14:00  ‹‹ՍթրիթԱրթ››, հավասար  հնարավորու­թ­յուն­­ների, խաղաղության, հեղափոխության, բնապահ­պա­նու­­­թյան թեմաներով 
Իջևանի գորգագործական կոմբինատ
Իրականացնող՝ ՀՀ սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարություն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
• 11:00-14:00  Կոխ և բադմինտոն ֆեդերացիաների մարզիկների ցուցադրական ելույթներ 
Իջևանի քանդակների այգի
Իրականացնող՝ ՀՀ սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարություն
• 13:00-14:00 Հանդիպում - քննարկում կառավարության ներկայացուցիչների հետ «Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը» թեմայով 
Տավուշի մարզպետարանի մեծ սրահ
Իրականացնող՝ «Հոդված 3» ակումբ
• 15:00-18:00 «Երիտասարդական հնարավորություններ» կոնֆերանս Տավուշի մարզի երիտասարդների համար 
Տավուշի մարզպետարանի մեծ սրահ
Իրականացնող՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, Եվրասիա համագործակ­ցու­թյուն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ, Իջևան ԻնֆոՏուն  
• 15։00-16։00 Երևանից ժամանած երիտասարդների համար ճանաչողական զբոսանք  Քանդակների այգում, այցելություն Իջևանի թանգարան
Զբոսանքի  սկիզբը՝ Իջևան քաղաքի շատրվաններից
Իրականացնող՝ Եվրասիա համա­գոր­­ծակ­­ցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ, Իջևան ԻնֆոՏուն
• 13:00-18:00 Բաց տարածք ՔՀԿ-ների կողմից թեմատիկ արհեստանոցներ իրականացնելու համար
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Իրականացնող՝ ՀՀ սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարություն
• 18։00-19։30 «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» բացօթյա ցուցահանդես
Իջևանի քանդակների այգի
Իրականացնող՝ «Հոդված 3» ակումբ
• 18։00-19։30 Թատերայնացված բացօթյա ակցիա-վիկտորինա՝ նվիրված ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներին
Իջևանի քանդակների այգի
Իրականացնող՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, «Փոփոխությունների թատրոն» ՀԿ
• 19:30-20:30 Բացօթյա համերգ և Երաժշտական երեկո DJ-ի մասնակցությամբ
Իջևանի քանդակների այգի 
Իրականացնող՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ,  «Հույսի կամուրջ» ՀԿ

Օգոստոսի 13 և 14
• 15։00-20։30 Ուսուցողական քվեսթ-ներկայացում 10-13 տարեկան 60 պատանիների համար Կայուն զարգաց­ման 17 նպատակների վերաբերյալ 
Գոշավանքի հարակից անտառ 
Իրականացնող՝ ՄԱԿ-ի Բնակչութ­յան հիմնադրամ, «Փոփոխությունների թատրոն» ՀԿ, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական-կրթական կենտրոն

Ֆեյսբուքյան միջոցառման հղում