Նյութը՝ Վանաձորի ԻնֆոՏնից
Տեղադրվել է 25-07-2018
Հանուն Վանաձորի երիտասարդահեն մասնակցային կառավարման
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Հանուն Վանաձորի երիտասարդահեն մասնակցային կառավարման» նախաձեռնությանը։

Նախաձեռնության նպատակն է՝ նպաստել Վանաձոր համայնքում բնակվող 16-30 տարեկան երիտասարդների գիտելիքների և հմտությունների զարգացմանը տեղական ինքնակառավարման ոլորտում։

Նախաձեռնության շրջանակներում ՝
- Դասընթացներ հետևյալ թեմաներով․
* ՏԻՄ օրենք,
* Օրենքով սահմանված մասնակցային գործիքներ,
* Այլընտրանքային մասնակցային գործիքներ,
- Հանդիպում-քննարկումներ․
* Ավագանու անդամների,
* Պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ,
- Գործնական վարժություններ և խաղեր։

Ժամկետներ՝
Դիմումների ընդունվում են մինչև հուլիսի 31-ը ներառյալ,
Դիմումների պատասխանները կուղարկվեն մինչև օգոստոսի 10-ը,
Դասընթացներն ու քննարկումները՝ օգոստոսի 10-25-ն ընկած ժամանակահատվածում։

Ովքե՞ր կարող են դիմել․
Վանաձոր համայնքում բնակվող կամ նախաձեռնության իրականացման ընթացքում Վանաձորում գտնվող 16-30 տարեկան երիտասարդները։

Իրականացնողներ՝
«Հանուն Վանաձորի երիտասարդահեն մասնակցային կառավարման» նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Համայնքը ԵՍ եմ» ճամբարի 2018 թվականի մասնակիցներ Վահե Խաչիկյանի և Գագիկ Հարությունյանի կողմից, որպես համայնքային անհատական նախաձեռնություն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․

Մասնակցության նախապատվությունը կտրվի ծրագրերի և դասընթացների փորձ չունեցող երիտասարդներին։

Հայտադիմումն այստեղ՝ https://goo.gl/XHrAKB

Հարցերի դեպքում կարող եք գրել ֆեյսբուքյան միջոցառմանը։