Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 24-07-2018
Երիտասարդների աշխատունակության բարձրացմանն ուղղված դասընթացների շարք
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:

Հրավիրում ենք մասնակցելու երիտասարդների աշխատունակության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքին, որը ներառում է դասընթացներ հետևյալ թեմաներով՝

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում եւ զբաղվածություն (27.07.2018), դասընթացավար` Ամալյա Ադամյան
Էլեկտրոնային գրագիտություն եւ մեդիագրագիտություն (28.07.2018), դասընթացավար` Մանե Պապյան
Երիտասարդների գրավոր եւ բանավոր ինքնաներկայացում (04.08.2018), դասընթացավար` Էսմարիդա Պողոսյան
Երիտասարդների ձեռներեցության խթանում (05.08.2018), դասընթացավար` Կարեն Սարգսյան

Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ:

Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 30 թեմատիկ դասընթաց, որոնցից 22-ն արդեն անցկացվել են)։

Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։

Դասընթացների ընդհանուր նպատակն է բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական եւ ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ եւ կամավորներ,
  • Գյումրու հիմնական եւ ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ եւ դասղեկ-ուսուցիչներ,
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ եւ կամավորներ,
  • երիտասարդական եւ սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ եւ հոգեբաններ,
  • իրավապահ մարմինների եւ առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
  • մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
  • այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ,
  • մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ եւ ավելի դասընթացների:

Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ, ուղղակի կապ ունեն համապատասխան թեմաների հետ եւ նախկինում չեն մասնակցել «Երիտասարդների տանն» անցկացված դասընթացներին։

Անցկացվելու է 4 թեմատիկ դասընթաց, եւ նրանք, ովքեր կմասնակցեն դասընթացի ամբողջական շարքին (թվով 4 թեմա), կստանան վկայականներ:

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի եւ մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետեւյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին: