Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 19-07-2018
«Յելլ էքսթրիմ Պարկ»-ը երեք տարեկան է
Հուլիսի 21-ին «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը տոնելու է ծննդյան 3-րդ տարեդարձը՝ YELL MAGIC BIRTHDAY, որը կուղեկցվի բացօթյա փարթիով:

«Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան տոնակատարության ընթացքում մեզ հետ են լինելու «Project 12», «The Windrose», «Allianplace» բենդերն ու  «Նեմրա» ռոք խումբն իրենց կատարումներով, պարային խենթ ռիթմերով, DJ-ներ՝ Beatman-ը, Arik K-ը, Lucy Sowa,  Big Bro-ն: Միջոցառումն ավանդաբար  վարելու է Արսեն Գրիգորյանը (խուճուճ): 

Լրատվամիջոցներն այս անգամ «Յելլ էքսթրիմ Պարկ»-ին կծանոթանան այլ տեսանկյունից.  կօգտվեն  զանազան մրցույթներից՝ "Bubble football", Սեղանի խաղեր, Jenga, XO, բալանս խաղ, քվեստներ եւ խաղերից:

Մինչ թեժ տոնակատարությունը  տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում «Յելլ էքսթրիմ Պարկի» թիմը լրատվամիջոցների ներկայացուցիչներին կպատմի  «Յելլ էքսթրիմ Պարկի» նորություններն ու կպատասխանի լրագրողների հարցերին:

Տոնական շոու ծրագրի ավարտին միասին կկտրենք «Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան տորթը: