Նյութը՝ Զարուհի Ասկարյանի, Իսպանիայում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Զարուհի Ասկարյանի
Տեղադրվել է 26-06-2018
Մարդկային ներքին ռեսուրսներն անսահման են
Այս ամիսը լի էր նոր արկածներով, նոր ծանոթություններով...

Ամսվա սկզբին մեկնեցինք Կատալոնիայում գտնվող Վիք քաղաքը, որտեղ կայացավ ԵԿԾ ծրագրով Իսպանիա ժամանած կամավորների մեկշաբաթյա հանդիպումը։

Այդ մեկ շաբաթը բավականին հագեցած էր հետաքրքիր հանդիպումներով, կատալոնական սովորույթներին եւ մշակույթին ծանոթացմամբ, ինքներս մեզ մի նոր կողմից բացահայտմամբ եւ իհարկե հետաքրքիր ժամանցով։

Վիք ժամանած կամավորների շրջանում կային նաեւ ֆրանսիացիներ, եւ շատ հաճելի էր իմանալ, որ նրանք ծանոթ են Հայաստանին, մեր պատմությանը, քանի որ Շառլ Ազնավուրի երկրպագուներից են։ 

Այդ մեկ շաբաթում հասկացա, որ մարդկային ներքին ռեսուրսներն անսահման են, եւ նույնիսկ առաջին հայացքից բարդ թվացող իրադրություններից ժամանակի ընթացքում սովորում ես ելք գտնել։ 

Ամիսը շարունակվեց հետաքրքիր վայրերի բացահայտմամբ, այցելեցի մոտակայքում գտնվող գյուղերը, քաղաքները. Գալիսիան իրոք հրաշք բնություն ունի, եւ թեկուզ միայն դրա համար արժեր գնալ այնտեղ։