Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 11-06-2018
Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն
Լիխտենշտեյնում անցկացված ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (վազք 3000 մ) դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:

Ատլետիկայի ՀՀ հավաքականի անդամ Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձեւում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում  (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան եւ Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը: Փոխանցավազքին մասնակցել են 17 երկրների 205 մարզիկներ: 

Ատլետիկայի ՀՀ հավաքական թիմի կազմում մրցավայր են մեկնել 16 մարզիկ: Մեր ատլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին: