Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 29-05-2018
Թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ապագան Հայաստանում
Մայիսի 25-ին Երեւանում կայացավ «Oracle Cloud Day» համաժողովը, որի ընթացքում ՏՏ ոլորտի 80 առաջատար ընկերությունների ղեկավարներ ծանոթացան ժամանակակից ՏՏ-զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաեւ պատկերացում կազմեցին տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ:
Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, երբ այնպիսի տեխնոլոգիաները, ինչպես օրինակ ամպը, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը եւ կանխատեսելի վերլուծությունը, կոտրում են հին բիզնես-մոդելների գործընթացների վերաբերյալ կարծրատիպերը եւ առաջարկում նոր լուծումներ:
 
«Տեխնոլոգիաներն այսօր փոխում են մեր կյանքն ու աշխատանքը, ամբողջությամբ վերափոխում ինդուստրիաները։ Երեւանում Oracle Cloud Day-ի ընթացում ուրախ ենք ներկայացնել նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումները։ Հետաքրքրությունը, որը հայաստանյան պատվիրատուները ցուցաբերում են նորագույն՝ մասնավորապես ամպային տեխնոլոգիաների հանդեպ, լավագույն ապացույցն է, որ Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է»,- նշեց Oracle-ի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Սմիրնովը։
 
«Oracle Day» համաժողովի օրակարգը ներառում էր առաջադեմ տեխնոլոգիաներն ու ամպային լուծումներն՝ ուղղված ՏՏ-ենթակառուցվածքի արդիականացմանը, ինչը թվային դարում թույլ է տալիս յուրաքանչյուր ղեկավարի վերափոխել բիզնեսը։ Տարածաշրջանի թոփ-կառավարիչները եւ Oracle-ի փորձագետները ներկայացրեցին նոր ծրագրերը եւ վերջին նորարարությունները, որոնք կարող են օգնել ընկերություններին արագացնել դեպի թվային աշխարհ անցումն ու օգտագործել տվյալների ամպային մշակման առավելությունները։ 
 
Ելույթների հիմնական թեմաներն էին `
  • Oracle ամպի հնարավորություններն ու առավելությունները
  • Oracle Management Cloud - ՏՏ մոնիտորինգի նոր սերունդ
  • Արտակարգ պահեստավորում (reservation) Oracle Cloud- ում
  • Վերջերս հայտարարված Autonomous Data Warehouse Cloud Service, որը հիմնված է Oracle Autonomous Database 18с-ի վրա
  • Ամպերում մեծ տվյալների պահպանում
  • Oracle ինտեգրման ծառայություններ
Oracle կազմակերպությունն իր հաճախորդներին է տրամադրում լուծումներ, որոնք օգնում են արդյունավետ օգտվել գրեթե բոլոր առաջադեմ տեխնոլոգիաներից, այդ թվում` խոշոր տվյալների վերլուծություն (Big Data Analysis), մեքենայական ուսուցում (Machine Learning), «իրերի ինտերնետ» (Internet of Things, IoT), որոնք առանցքային դեր ունեն բիզնեսի վերափոխման հարցում, ինչպես նաեւ լիակատար եւ ինտեգրված տեխնոլոգիական ստեքերի կիրառում (բիզնես ծրագրեր, ինտեգրման տեխնոլոգիաներ եւ տվյալների բազաներ մինչ ծրագրային  Exadata համակարգերը): Oracle-ը տրամադրում է նաեւ Oracle Cloud նորարարական ամպային ծառայությունների պորտֆել, որոնք թույլ են տալիս ընկերություններին եւ կազմակերպություններին  տեղափոխել աշխատանքային ծանրաբեռնվածությունն ամպերում: Oracale-ն առաջարկում է ամպային ծառայություններ երեք մակարդակներում՝ SaaS (Software as a service ) հավելվածներ, պլատֆորմային PaaS (Platform as a Service) ծառայություններ եւ ենթակառուցվածքային IaaS (Infrastructure as a Service) ծառայություններ:
 
«Oracle Cloud Day»-ի ընթացքում մենք ներկայացնում ենք նորագույն տեխնոլոգիաներ, օրինակ, ավտոնոմ տվյալների բազա՝ Oracle Autonomous Database: Ավտոնոմ ամպային ծառայությունները ներկայացված էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ, եւ այսօր մենք այդ լուծումների մասին ենք խոսում Հայաստանում, իսկ ցանկացողներն արդեն կարող են կատարել պատվերներ»,- նշեց ԱՊՀ  եւ Արեւելյան Եվրոպայի Oracle-բիզնեսի զարգացման տնօրեն Դմիտրի Յուդինը։ Նման միջոցառումները թույլ են տալիս պատվիրատուների եւ գործընկերների համար առավելագույնս արագ հասանելի դարձնել նորագույն մշակումների մասին տեղեկությունը եւ ստանալ հետադարձ կապի հնարավորություն տեխնոլոգիաների հետագա զարգացման նպատակով։

Oracle-ը միակն է ամպ մատակարարող ընկերությունների ցանկում, որն առաջարկում է այս տեխնոլոգիաներն օգտագործելու երեք տարբեր եղանակներ: Դրանք կարող են տեղակայվել եւ՛ հանրային ամպի մեջ, եւ՛ հաճախորդի կայքում: Բացի այդ, հաճախորդները ստանում են հնարավորություն օգտագործել Oracle Cloud at Customer մոդելում եւ օգտվել բաժանորդագրության բոլոր առավելություններից՝ ամպի հետ աշխատանք կատարելիս: