Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-05-2018
Իտալական ֆիլմերի դիտումը Հայաստանում մեկնարկեց «Վերջին Պրոսեկկո» դեդեկտիվով
Հայաստանում իտալական ֆիլմերի դիտումների մեկնարկը տրվեց Անտոնիո Պադովանի «Վերջին Պրոսեկկո» դեդեկտիվի ցուցադրմամբ: Այն մայիսի 23-ին կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում:
Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ 

Վինչենցո Դել Մոնակոն նշեց, որ փառատոնըԵրեւանում կտեւի երեք օր, այնուհետեւ ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում:

«Կինոն բոլոր երկրների մշակութային հոգին է: Իտալական կինոյի առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են  միավորել պատմությունը՝  լուսանկարչական արվեստի եւ երաժշտության հետ: Մեր արտակարգ հնարավորությունը նաեւ մոնտաժն է»,- ասաց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ հույս հայտնեց, որ նախագիծը շարունակական կլինի. «Մեզ համար պատիվ է ԵՄ օրերի շրջանակում Հայաստանում ներկայացնել իտալական ֆիլմերը: Հույս ունեմ, որ հայ հանդիսատեսը կկարողանա օգտվել նաեւ այն վարպետության դասընթացներից, որոնք կանցկացվեն իտալացի ռեժիսորների կողմից»:

Նշենք, որ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանությունը իտալական ֆիլմերի ցուցադրություններ է կազմակերպում: 

Ցուցադրությունները կշարունակվեն մայիսի 24-ին եւ 25-ին։ 

Պատկերասրահ՝ Իտալական ֆիլմերի դիտում Հայաստանում