Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-05-2018
Երգչուհի Իվոննե Ֆերնանդեսը համերգով հանդես եկավ «Loft Room»-ում
Կուբայի արեւ եւ տրամադրություն. մայիսի 17-ին «Loft Room»-ում համերգով հանդես եկավ երգչուհի Իվոննե Ֆերնանդեսը:

Նրա մայրը փորձել է աղջկան համոզել, որ կիթառ նվագի, բայց Իվոննեն չի ցանկացել եւ իր ուշադրությունը սեւեռել է նկարչության վրա: Սակայն տարիներ անց՝ 16 տարեկանում, Իվոննեն սկսեց ստեղծել իր երգերը: 2014 թվականը նրա կարիերայի կարեւոր տարին էր, երբ նա նկարահանեց երկու տեսահոլովակներ Կուբայի ճանաչված դիջեյների հետ:  2017 թ. հունվարին նա Հայաստան է գալիս՝ երգելու եւ իր մշակույթը ցույց տալու ցանկությամբ: 

«Այսօրվա համերգին ներկայացնում եմ հիմնականում լատինական եւ համաշխարհային երաժշտության քավրներ: Սիրում եմ Հայաստանը, կարծում եմ, որ շատ ապահով երկիր է, գեղեցիկ բնություն ունեք: Հայերը միշտ ինչ-որ նորույթի են սպասում, իսկ արտիստի համար դա մեծ հնարավորություն է»,-Eritasard.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին: 

Ի դեպ, Իվոննեն մասնակցել է նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծին: «Ինձ նախագիծը մեծ փորձ տվեց ճանաչելու մեկ ուրիշ մշակույթը, երաժշտությունը: Հիմա ես աշխատում եմ բենդերի հետ, համերգներով հանդես գալիս «Մեցցո», «Կամի» ակումբներում: Սակայն իմ ապագա ծրագրերը կապված են արտերկրի հետ: Ես հիմա իմ անձնական երաժշտությամբ եմ զբաղվում, բայց դեռ շատ բան չեմ կարող բացահայտել դրա մասին»,- հավելեց երգչուհին: 

Պատկերասրահ՝ Իվոննե Ֆերնանդեսի համերգը