Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-05-2018
«KINGS ON ICE» նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան Երեւանում
2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլյուշչենկոյի «KINGS ON ICE» («Սառույցի արքաները») սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը սառույցի վրա:

Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլեւ մարզիկների անգերազանցելի արտիստիզմը:

Մարզիկների դասական կատարումների եւ յուրօրինակ համարների համադրումը խոստանում է տպավորությունների անկրկնելի ելեւէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների եւ վառ տպավորությունների սիրահարների համար:

Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածությունում կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:
Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:

Հատուկ այդ ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երեւակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:

Հատուկ պրեմիերայի առթիվ միջոցառման հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան համտեսելու հայկական լեգենդար «ԱՐԱՐԱՏ» կոնյակը նոր լուծումներով՝ «ԱՐԱՐԱՏ» կոկտեյլների տեսքով, որոնք համադրելու են ներկայացման երկու հիմնական կոնցեպտները՝ սառցե աշխարհն ու հերոսների զգացմունքների ջերմությունը:

Ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի եւ աշխարհի բոլոր մարդկանց ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը եւ հայ ժողովրդի հոգու վեհությունը:

Երեւանում կազմակերպված սառցե շոուների պատմությունը

05.03.2016 թ. - Կ. Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում  տեղի ունեցավ «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Շոուի հաջողությունը ստիպեց նույն տարվա աշնանը իրականացնել ավելի հավակնոտ մտահղացում՝ «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն: 

27.11.2016 թ. - «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուին մասնակցեցին շուրջ 320 հոգի՝ գեղասահքի, էստրադայի աստղեր, օլիմպիական չեմպիոններ, հանրահայտ երաժիշտներ, հայտնի մոդելավորողներ, Հայաստանի ջազ բենդը, ինչպես նաեւ Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի պատանի սաները դարձան վառ եւ փառահեղ շոուի մաս, որը, միավորելով արվեստի տարբեր ժանրերը, ստեղծեց շոուի մի նոր ձեւաչափ՝ «Fashion on Ice»:

05 եւ 06.01.2017 թ. - Գունեղ սառցե շոու՝ բոլորի կողմից սիրված «Սառցե սիրտը» հեքիաթի մոտիվներով:

Տպավորիչ հատուկ էֆեկտներով եւ պատկերապատումների անկրկնելի մթնոլորտով սառցե շոու: Դերերում ներգրավված էին Ռուսաստանի Դաշնության գեղասահքի հավաքականի մարզիկներ եւ Ռուսաստանի լավագույն սառցե շոուների մենակատարներ:

Սառցե շոուի առաջատարներ - Եվգենի Պլյուշչենկո, Իրինա Սլուցկայա
«Սառույցի արքաները» նախագծի պաշտոնական գործընկեր եւ պրոդյուսեր, պրոմոուտեր, բեմադրիչ ռեժիսոր՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյան (Սոչիի օլիմպիական խաղերի գեղասահքի առաջնության փակման արարողության բեմադրիչ, Եվգենի Պլյուշչենկոյի եւ Ադելինա Սոտնիկովայի պրոդյուսեր)
Անփոփոխ պաշտոնական գործընկեր՝ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ի դեմս գլխավոր տնօրեն Վազգեն Ասատրյանի 
«Ախ Թամար» սառցե ներկայացման պրոդյուսեր՝ Զառա Մխեյան
Պարուսույց-բեմադրիչ – Նիկիտա Միխայլով
Երաժշտություն – Ալեքսեյ Գալինսկի
Հնչյունային պրոդաքշն – Էդգար Հակոբյան Soundstudio 8
Նախագծի ադմինիստրատիվ պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
«Ախ Թամար» սառցե ներկայացման գաղափարը՝ Էմիլ Կարատի
Սցենարը – Դավիթ Բաբայանի
Կազմակերպիչ եւ պրոդաքշն-  АППА եւ «Колибри Энтертайнмент»
Օպերատորներ - «Շոու Բիրժա»,  «Մորգան պրոդաքշն» եւ «Ալեքս Էվենթ»