Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 13-05-2018
Պղպջակների գեղեցիկ տոն` Հյուսիսային պողոտայում
Մայիսի 13-ին Հյուսիսային պողոտայում տիրում էր պղպջակների տոն: «Կանաչ ճամբար» կրթական ՀԿ-ն պողոտայում կազմակերպեց հերթական Պղպջակների օրը:

Ոչ ֆորմալ, առանց պաշտոնական բացման բացօթյա միջոցառման մասնակից դարձան մեծից փոքր: 

«Անձրեւ, ձյուն, փոթորիկ, կարկուտ, աշխարհի վերջ, ոչինչ չի հետաձգի պղպջակների տոնը: Առանց տարիքային սահմանափակման»,- հենց այսպես էին միջոցառման հայտարարության մեջ նախապես նշել կազմակերպիչները: Տարբեր տարիքի մարդիկ իրենց հետ Հյուսիսային պողոտա էին բերել պղպջակներ` միանալով ամենամյա գունավոր ու գեղեցիկ այդ տոնին: Հյուսիսային պողոտայում շատ էին նաեւ երիտասարդները, ովքեր այդ իրադարձությունը «գեղեցիկ ու հետաքրքիր նախաձեռնություն որակեցին»: 

Նշենք, որ Պղպջակների ամենամյա տոնը մեր երկրում կազմակերպվում է 2012 թվականից: Կազմակերպիչները նախորդ տարի նպատակ ունեին այն իրականացնել նաեւ մարզերում, եւ, ինչպես երեւում է, այս տարի միջոցառումը կտեղափոխվի նաեւ մարզեր: Մայիսի 20-ին Պղպջակների տոն կանցկացվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

Պատկերասրահ՝ Պղպջակների տոն - 2018