Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-05-2018
Նոր եւ հին անուններ՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում
Ավելի քան երկու տարի անց Յուրա Մովսիսյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական. ընտրանի հրավիրվածների թվում կան նոր անուններ։

Մայիսի 29-ին Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» ստադիոնում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մալթայի ընտրանու հետ, իսկ մի քանի օր անց՝ հունիսի 4-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը։ Այս խաղերից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ընտրանու՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը հավաստում է, որ մարտին Շվեդիայի բարձրագույն խմբի առաջնություն տեղափոխված Յուրա Մովսիսյանը հնարավորություն է ստացել կրկին հանդես գալու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում։ Բացի Յուրա Մովսիսյանից Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի կողմից հրավերներ են ստացել նաեւ Ռուսաստանում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն եւ Խորեն Բայրամյանը։ Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նշյալ ֆուտբոլիստները կմիանան Հայաստանի ազգային հավաքականին։

Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հնարավորություն է տրվել նաեւ այլ նորեկ ֆուտբոլիստների՝ ի դեմս «Գոտեբորգի» (Շվեդիա) կազմում հանդես եկող Անդրե Չալըշըրի, նախորդ անգամ ակումբի՝ «Բոյակա Չիկոյի» (Կոլումբիա) կազմում կարեւոր հանդիպումների պատրաստվող եւ հավաքականի հրավերից առժամանակ հրաժարված Ժորդի Ժոաո Մոնրո Արարատի, ինչպես նաեւ Իվան Յագանին «Լյերս» (Բելգիա) եւ Էդգար Բաբայանիբ «Հոբրո» (Դանիա) ակումբներից։ Նոր մարզչական շտաբի կողմից հրավեր չի ստացել Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը նորամուտ էր նշել մարտին Հայաստանում կայացած ընկերական խաղերի ժամանակ։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընկերական խաղերին նախապատրաստվելու հրավեր է ուղարկվել նաեւ մի շարք այլ ֆուտբոլիստների։

Առաջարկում ենք հրավիրյալների ամբողջական՝ 19 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկին ծանոթանալ ստորեւ`

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)
Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)
Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)
Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)

Հ.Գ.։ Դեռ մարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարում էր, թե Յուրա Մովսիսյան ֆուտբոլիստը տեղ չի կարող ունենալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն կարծես թե Վարդան Մինասյանին հաջողվել է համոզել ՀՖՖ նախագահին զիջումների գնալ եւ թույլ տալ կրկին ազգային հավաքականի մարզաշապիկը կրել հարձակվողին, որի կարիքը վերջին տարիներին եւ հատկապես Աշխարհի առաջնության ընտրական խմբում զգում էր Հայաստանի հավաքականը։