Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-05-2018
Տոնական համերգ՝ «Հաղթանակ» զբոսայգում
Վաղ առավոտից Երեւանում տոնական տրամադրություն էր տիրում: Քաղաքի տարբեր հատվածներում հաղթանակի տոնի առթիվ տարբեր միջոցառումներ եւ համերգային ծրագրեր իրականացվեցին:

Տոնական տրամադրության կիզակետը, իհարկե, «Հաղթանակ» զբոսայգին էր, որտեղ վաղ առավոտից մարդիկ այցելում եւ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում հաղթանակ կերտածների հիշատակին: 

Տոնական օրն ամփոփվեց տոնական համերգով, որին ներկա էին պատվավոր հյուրեր՝ Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ:

Վերջիններս շնորհավորեցին բոլորին հաղթանակի օրվա կապակցությամբ եւ նշեցին, որ հաղթանակներն առանց իրենց մարտական ընկերների չէին լինի, այն ընկերների, ովքեր Եռաբլուրում են՝ Սպարապետի գլխավորությամբ: Ապրիլյան պատերազմի հերոսներն էլ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը հաղթանակ կերտող ժողովուրդ է: 

Տոնական համերգն իրենց կատարումներով զարդարեցին երգարվեստի եւ պարարվեստի ներկայացուցիչներ: 

Պատկերասրահ՝  9 մայիսի 2018 թ.