Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-05-2018
5 ֆիլմեր, որոնք մայիսին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
2018-ի հինգերորդ ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում մայիսին կարող եք դիտել յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմա Սթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 

«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» (հայաստանյան կինոթատրոններում՝ մայիսի 3-ից)

Վրիժառուները միավորում են իրենց ուժերը Գալակտիկայի պահապանների եւ այլ հերոսների հետ՝ Տանոսի հետ պայքարելու համար, որը փորձում է հավաքել անվերջության քարերը, որոնք նրան թույլ կտան փոխել իրականությունն այնպես, ինչպես կցանկանա:

Ռեժիսորներ՝ Ջո եւ Էնթոնի Ռուսոներ, դերերում՝ Ռոբերտ Դաունի Կրտսեր, Քրիս Էվանս, Քրիս Հեմսվորթ եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Դեդփուլ 2» (հայաստանյան կինոթատրոններում՝ մայիսի 17-ից)
Միակ եւ անկրկնելի Դեդփուլը վերադարձել է, այս անգամ՝ ավելի ավերիչ եւ մասշտաբային: Բարի գործեր կատարելու համար նա ստիպված է օգտագործել կեղտոտ հնարքներ: Ժամանակն է հասկանալ, թե ինչ է իրականում նշանակում լինել հերոս:

Ռեժիսոր՝ Դեւիդ Լիչ, դերերում՝ Ռայան Ռեյնոլդս, Ջոշ Բրոլին, Զազի Բիտց եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Չնաշխարհիկ արքայազնը» (հայաստանյան կինոթատրոններում՝ մայիսի 24-ից) 

Չնաշխարհիկ արքայազնի մասին երազում են բոլորը: Աղջիկները պատրաստ են ցանկացած քայլի՝ հանուն նրա, սակայն դա առաջացնում է բոլոր տղամարդկանց զայրույթը: Այդ ամենը չի կարող հավերժ լինել: Կհաջողվի՞ արդյոք արքայազնին որեւէ լուծում գտնել:

Ռեժիսոր՝ Ռոս Վենոկուր, դերերում՝ Դեմի Լովատո, Ավրիլ Լավին եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Հան Սոլո։ Աստղային պատերազմներ։ Պատմություններ» (հայաստանյան կինոթատրոններում՝ մայիսի 24-ից) 

Լեգենդար կինոսագան շարունակվում է… Հան Սոլոն ինքնավստահ, բայց նպատակասլաց երիտասարդ, խարդախ մաքսանենգ է: Այս ֆիլմում մենք բացահայտում ենք հերոսի երիտասարդությունը, ականատես լինում Չուբակայի հետ նրա արկածներին: 

Ռեժիսոր՝ Ռոն Հովարդ, դերերում՝ Էմիլյա Կլարկ, Օլդեն Էրենռայկ, Դոնալդ Գլովեր եւ այլք: 

Թրեյլեր՝

 


«Կարմիր ճնճղուկը» (հայաստանյան կինոթատրոններում՝ մայիսի 31-ից) 

Ֆիլմը պատմում է ռուսական սպա Դոմինիկա Եգորովայի մասին, որի առջեւ դրված է խնդիր՝ անհրաժեշտ տեղեկատվություն իմանալ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Նաթանիել Նեշի մասին: Այժմ նա պետք է օգտագործի իր ամբողջ հմայքը Նեշին գրավելու համար:

Ռեժիսոր`Ֆրենսիս Լոուրենս, դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Ջերեմի Այրոնս, Ջոել Էդգերտոն եւ այլք: 

Թրեյլեր՝