Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-05-2018
Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Այսօր` մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day):

Այն 1993 թ. սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991 թ. «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձեւով ճանաչեց, որ ազատ, անկախ եւ բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:

Այդ տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991 թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման վինդհուքյան հռչակագիրը:

Այդ օրը միջազգային համայնքին հնարավորություն է ընձեռում հարգանքի տուրք մատուցելու ԶԼՄ-ների այն աշխատակիցներին, ովքեր զոհվել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս: 



Նշենք, որ օրվա հետ կապված սահմանվել է նաեւ մրցանակ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո» համաշխարհային մրցանակը, որը կրում է կոլումբիացի լրագրող Գիլերմո Կանոյի անունը, ում սպանել են երկրում հզոր նարկոկարտելի գործունեությունը մերկացնելու համար: Մրցանակի շնորհման թեկնածություններն առաջարկվում են խոսքի ազատությունը պաշտպանող տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների կողմից:



Մամուլի ազատության միջազգային համայնքին օրը դարձավ ամենամյա հիշեցում այն մասին, որ մամուլի ազատությունը, ինչպես նաեւ կարծիքի արտահայտման ազատությունը Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրապնդված հիմնական օրենքներն են: