Նյութը՝ «Կենաց ծառ» բնապահպանական ՀԿ-ից
Տեղադրվել է 18-04-2018
Մեկնարկելու է «Ես կարո՛ղ եմ» երիտասարդների ներուժի զարգացման նախաձեռնությունը
«Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը եւ «Իմփաքթ Հաբ Երեւան» հիմնադրամը Robert Bosch Stiftung-ի «Գործազրկության սահմաններից դուրս» ծրագրի շրջանակում հայտարարում է մասնակիցների գրանցում՝ «Ես կարո՛ղ եմ» երիտասարդների ներուժի զարգացման նախաձեռնությանը մասնակցելու համար:

Ծրագիրը, որը միտված է նպաստելու Հայաստանում գործազրկության պատճառների կրճատմանը, նպատակ ունի մենթորային հանդիպումների եւ աշխատարանների (workshops) միջոցով այսօրվա ուսանողներին պատրաստել վաղվա աշխատանքային շուկայի մարտահրավերներին:

Ծրագիրը ներառում է.

  • Աշխատարանների շարք (CV-ի, մոտիվացիոն նամակի, ուղեկցող նամակի պատրաստում, հարցազրույցի էթիկետ),
  • ՀՀ ուսանողների համար գոյություն ունեցող հնարավորությունների ներկայացում (աշխատաշուկայի արդի պահանջները, առկա կրթաթոշակներ եւ աշխատանքային պրակտիկաներ/internship),
  • Անհատական հանդիպումներ մի շարք ոլորտների առաջատար մասնագետների հետ,
  • Մի շարք առաջատար կազմակերպություններում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն:

Դասընթացին կարող են դիմել 16-25 տարեկան ՀՀ-ում բնակվող երիտասարդներ:

Նախապատվությունը տրվելու է Արարատի մարզի բնակիչներին:

Հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ ապրիլի 27-ը՝ ժամը 18:00-ը:

Մանրամասները եւ հայտը կարող եք գտնել հետեւյալ հղմամբ