Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-04-2018
Ապրիլի 1. այսօր Երգիծանքի եւ հումորի օրն է
Ապրիլի 1-ին ամբողջ աշխարհը նշում է Երգիծանքի կամ Հումորի օրը: Այս միջազգային տոնի ժամանակ ընդունված է բարեկամների, ընկերների, ծանոթների «գլխին խաղ խաղալ» կամ կատակով ծաղրել նրանց:

Համաշխարհային տոնը սիրված է տարբեր պետություններում: Ավանդաբար այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Հարավային Աֆրիկան, կատակում են միայն մինչեւ կեսօր, իսկ դրանից հետո կատակողներին անվանում «ապրիլյան հիմարներ»: Տոնի առաջացման վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան: 

Ծիծաղի օրվա առաջացման տարբերակներից մեկը կապում են հնում ապրիլի 1-ին գարնանային գիշերահավասարը եւ Զատիկը տոնելու հետ: Գարնանային նոր տարվա կապակցությամբ տոնախմբություններն ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով եւ զվարճալի հնարքներով:

Առաջացման մեկ այլ տարածված տարբերակ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ, որը 1582 թ.-ին ներմուծել է Հռոմի Պապ Գրիգորիոսը: Բանն այն է, որ մինչեւ 1563-1564 թթ.-ը, երբ Կառլ Իններորդը Ֆրանսիայում բարեփոխեց օրացույցը, Նոր տարին միջնադարում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին: Ուստի Ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին եւ ավարտվում ապրիլի 1-ին:

Հայտնի մտքեր կատակի/հումորի մասին 


Որսացե՛ք լավ տրամադրությունը, այն այնքան հազվադեպ է մեզ այցելում:
Գյոթե

Մարդիկ միշտ ծիծաղում են իրենց դժբախտությունների վրա. այն միակ ճանապարհն է դրանք հաղթահարելու համար:
Օսկար Ուայլդ

Եթե ես հումորի զգացում չունենայի, արդեն վաղուց ինքնասպանություն գործած կլինեի:
Մահաթմա Գանդի

Կատակը, ինչպես աղը, պետք է օգտագործել չափավոր:
Պյութագորաս

Սրամիտ է նա, ով կատակում է ճաշակով:
Արիստոտել

Կատակելն անհրաժեշտ է լուրջ գործեր իրականացնելու համար:
Արիստոտել

Շատ ավելի հեշտ է մարդկանց ստիպել լաց լինել, քան ծիծաղել:
Վիվիեն Լի

Նույնիսկ ամենաանմեղ կատակը կարելի է թույլ տալ միայն քաղաքավարի ու խելացի մարդկանց հետ:
Լաբրյուեր

Եթե սերը պտտում է աշխարհը, ապա հումորը ծառայում է նրան որպես պտույտի առանցք:
Էդվին Ջիլրոյ

Կատակով չի կարելի թշնամուն դարձնել բարեկամ, բայց բարեկամին թշնամի` հնարավոր է:
Բենջամին ՖրանկլինՄարդը, ով զուրկ է հումորի զգացումից, զրկված է շատ ավելիից, քան պարզապես հումորի զգացումից:
Մարկ Տվեն

Կատակը երբեք նման չի լինում ճշմարտությանը, իսկ ճշմարտությունը նման է ամենաչար կատակին: 
Բլեզ Պասկալ