Նյութը՝
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-03-2018
Որոշվեցին լավագույն բազկամարտիկները
Մարտի 29-ին Ուրարտու համալսարանում (Կորյունի 19 ա) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից անցկացվող մարզական խաղերի շրջանակում տեղի ունեցավ բազկամարտի առաջնություն:

Մարզական խաղերին մասնակցում են ոչ պետական 9 բուհերի ավելի քան 150 ուսանողներ 5 մարզաձեւերում՝ արագ շախմատ, որն արդեն ավարտվել է, սեղանի թենիս, ֆուտզալ, վոլեյբոլ եւ բազկամարտ:

Այսօր Ուրարտու համալսարանում մրցեցին ուսանող սիրողական բազկամարտիկները: Պայքարն ընթացավ բացարձակ քաշային կարգում, որտեղ հաղթողն ու մրցանակակիրները որոշվեցին աջ եւ ձախ ձեռքով վաստակած միավորների հանրագումարով: Համառ պայքարում հաղթեց Մ. Խորենացու անվան համալսարանի ուսանող Ալբերտ Տոնոյանը: 

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողներ Պետրոս Երոյանը եւ Հովհաննես Մանասյանը:

Պատկերասրահ՝ Բազկամարտի առաջնություն Երեւանում