Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-02-2018
5 ֆիլմեր, որոնք մարտին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
2018-ի երրորդ ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում մարտին կարող եք դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 


«Ջրի տակ» (հայաստանյան կինոթատրոններում՝ մարտի 1-ից)

Ջեյմսը սպա է, իսկ Դանիելան՝ գիտնական-օվկիանոսագետ։ Ջեյմսին սպասում էր մահացու վտանգավոր հատուկ օպերացիա Սոմալիում, իսկ Դանիելային՝ խորջրյա էքսպեդիցիա։ Եվ հիմա, գտնվելով մահվան դեմ հանդիման, միակ բանը, որ նրանք ունեն, իրենց սերն է:
Ռեժիսոր` Վիմ Վենդերս:
Դերերում` Ջեյմս ՄակԷվոյ, Ալիսիա Վիկանդեր եւ այլք: 
Թրեյլեր՝ 


«Հեծելազորը» (հայաստանյան կինոթատրոններում՝ մարտի 8-ից)

Կենտրոնական հետախուզական վարչության գործակալներն ու ԱՄՆ հատուկ ուժայինները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ուղեւորվում են Աֆղանստան: Այնտեղ նրանք պետք է պայքարեն թալիբների դեմ…
Ռեժիսոր՝ Նիկոլայ Ֆուգլիգսիգ:
Դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Մայքլ Շենոն, Էլզա Պատակի եւ այլք:  
Թրեյլեր՝ 


«Լեդի Բըրդ» (հայաստանյան կինոթատրոններում՝ մարտի 15-ից)

Գեղեցիկ ֆիլմ բարձր դասարաններում սովորող աշակերտուհու մասին, անդրադարձ ընկերների, ընտանիքի անդամների ու շրջապատի հետ նրա հարաբերություններին: Ֆիլմ մի աղջկա մասին, ով փորձում է լքել իր քաղաքը՝ միեւնույն ժամանակ այն շատ սիրելով: 
Ռեժիսոր՝ Գրետա Հերվիգ:
Դերերում՝ Սիրշա Ռոնան, Թիմոթի Շալամե, Լորի Մեթքալֆ եւ այլք: 
Թրեյլեր՝ 


«Tomb Raider: Լարա Քրոֆթ» (հայաստանյան կինոթատրոններում՝ մարտի 15-ից)

Ֆիլմը պատմելու է Լարա Քրոֆթի առաջին գիտարշավի մասին: Աղջիկը պատրաստվում է ավարտել իր հոր կողմից սկսված հնագիտական ուսումնասիրությունը: Նրան հետաքրքիր բացահայտումներ են սպասվում…

Այս անգամ Լարա Քրոֆթին մարմնավորելու է Ալիսիա Վիկանդերը: Կինոնկարի նախորդ տարբերակներում Լարա Քրոֆթին մարմնավորում էր հայտնի հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին: 
Ռեժիսոր՝ Ռոար Ուտհաուգ:
Դերերում՝ Ալիսիա Վիկանդեր, Դենիել Վու, Դոմինիկ Ուեսթ եւ այլք: 
Թրեյլեր՝ 


«Խաղաղօվկիանոսյան սահման 2» (հայաստանյան կինոթատրոններում՝ մարտի 22-ից)

Գործողությունները տեղի են ունենում առաջին ֆիլմի իրադարձություններից 10 տարի հետո: Մոլորակ են ներխուժում հրեշները, եւ Երկրի դիմադրող ուժերը գլխավորում է Սթեքեր Փենտեկոստի որդին՝ Ջեյքը: Վերջինս վիճել էր հոր հետ ու դարձել հանցագործ: Սակայն ներխուժման վտանգը ստիպում է նրան վերադառնալ: 
Ռեժիսոր՝ Սթիվեն Ս. ԴեՆայթ:
Դերերում՝ Ջոն Բոյեգա, Սքոթ Իստվուդ, Քեյլի Սփեյնի եւ այլք: 
Թրեյլեր՝