Նյութը՝ ՀՀ կենտրոնական բանկից
Տեղադրվել է 29-01-2018
Ֆինանսական կրթման թրեյներների հավաքագրում
ՀՀ կենտրոնական բանկը «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» և «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրերի շրջանակում հավաքագրում է ֆինանսական կրթման թրեյներներ:

ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից ընտրված դիմորդները ֆինանսական կրթման թրեյներների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դասընթացներ՝ ուսուցիչների և գյուղական համայնքների բնակիչների համար:

Եթե ցանկանում եք դառնալ ֆինանսական կրթման թրեյներ, խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 12-ը ուղարկել լրացված հայտադիմումը abcfinance.am@gmail.com էլ. hասցեով՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV):

Հայտարարության մանրամասները կցվում են: