Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-12-2017
Բացվեց Ձմեռային այգու սահադաշտը
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում կրկին բացվեց Ձմեռային այգու սահադաշտը:

Մեկնարկը տրվեց տոնական ու հեքիաթային համերգային ծրագրով, որը վարում էր Սանտա Կլաուսի էլֆերից մեկը: 

Ձմռան շունչը, սառույցի վրա պարող գեղեցկուհիներն ու գեղեցիկ երաժշտությունը ստեղծում էին մոգական եւ հեքիաթային տրամադրություն: 

Ձմեռային այգում պարբերաբար կկազմակերպվեն երեխաների համար տոնական միջոցառումներ:  

Ձեւավորված հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտվեն սահադաշտից, սղարաններից եւ կվայելեն ամանորյա տոնական մթնոլորտը: Այգու այցելուներին կողջունեն Ձմեռ պապն ու նրա օգնական էլֆերը: 

Պատանիների եւ երիտասարդների համար ձմռան ցուրտ օրերին մի փոքր լիցքաթափվելու հնարավորություն կտա սահադաշտը: 

Այսպիսով քաղաքը սահուն քայլերով հեքիաթային տեսք է ստանում՝ 2018 թվականը դիմավորելու համար:

Պատկերասրահ՝ Բացվեց Ձմեռային այգու սահադաշտը