Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-11-2017
Քաղաքային նոր էլեկտրամեքենա՝ «BMW»-ի նախկին դիզայների կողմից
Լոս Անջելեսի ավտոսրահում նոր ավտոմեքենան շուտով կներկայացվի հանրությանը։

Հանրահայտ «BMW» ավտոմեքենաների դիզայն նախագծած Քրիս Բենգլին ներկայացրել իր նոր դիզայներական աշխատանքը. այն էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենա է, որը ստացել է «REDS» անվանումը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ավտոմեքենան նախատեսված կլինի չինական շուկայի համար եւ կարտադրվի բեռնատարների արտադրությամբ զբաղվող տեղական «CHTC Group» ընկերության կողմից։

«REDS»-ը չափսերով շատ մոտ է քաղաքային հանրահայտ «Mini» եւ «Smart Fortwo» ավտոմեքենաներին։ Նորույթի երկարությունը կլինի 3 մետրից էլ պակաս՝ 2,97 մետր։ Բարձրությունը զգալիորեն ավելին է, քան վերոնշյալ ավտոմեքենաների պարագայում։



Արդեն հայտնի է, որ մեքենայի առավելագույն արագությունը կլինի 31 կմ/ժ, ինչը լիովին բավարար է չինական մեգապոլիսների խցանումներում տեղաշարժվելու համար։ Հետաքրքիր է, որ նորույթը կլիցքավորվի ոչ միայն էլեկտրականությամբ, այլեւ արեւի էներգիայից։ Այդ նպատակով մեքենայի տանիքին տեղադրված կլինի համապատասխան արեւային մարտկոց։ Տեխնիկական այլ տվյալներ դեռեւս չեն բացահայտվում։

Ըստ դիզայներ Քրիս Բենգլիի՝ էլեկտրոնային շարժիչով այդ ավտոմեքենան ոչ այնքան կոնցեպտ է, որքան ամբողջապես գործարկելի նախատիպ, որը մոտակա ժամանակներս արդեն թեստավորում պիտի անցնի։ Թե ավտոմեքենան երբ կհայտնվի շուկայում, դեռ հայտնի չէ, սակայն ոլորտի մասնագետները պնդում են՝ երկար ժամանակ չի տեւի այդպիսի ավտոմեքենա արտադրելու համար։