Նյութը՝ Մելինե Այվազյանից
Տեղադրվել է 28-11-2017
«Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման եւ համայնքի զարգացման հիմք». դասընթաց
Եթե ցանկանում ես զարգացնել ինքնաներկայացման, արդյունավետ համագործակցության հմտություններդ՝ միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդման համար, եւ հաստատել սոցիալական նոր կապեր, ապա սիրով հրավիրում ենք քեզ մասնակցելու «Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման եւ համայնքի զարգացման հիմք» դասընթացին:
Դասընթացի թեմաներն են`
Ինքնաներկայացման հմտությունների ձեւավորում,
Հաղորդակցման գործընթացն ու էությունը,
Տեղեկատվության փոխանցման գործընթացը,
Միջանձնային հարաբերությունների ձեւավորում. կապերի ամրապնդում,
Հույզերի եւ կոնֆլիկտային իրավիճակների ազդեցությունը հաղորդակցման գործընթացում եւ դրանց կառավարում,
Թիմային աշխատանք եւ երիտասարդական մասնակցություն:

Դասընթացին կարող են մասնակցել Արմավիրի եւ Կոտայքի մարզերի 16-30 տարեկան երիտասարդները:

Կոտայքում՝ Չարենցավան քաղաքում, դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-17:00-ը, իսկ  Արմավիրում՝ Մեծամոր քաղաքում, դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-16:00-ը:

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել կից ներկայացված հայտը

Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է
 
Ստացված հայտերի ամփոփումից հետո ընտրված մասնակիցները կստանան էլ. նամակ՝ դասընթացի մանրամասն օրակարգով եւ նկարագրությամբ:

Կազմակերպիչները չեն հոգում տրանսպորտային ծախսերը:

Սիրով սպասում ենք բոլորին:

«Հաղորդակցումը որպես անձի ակտիվացման եւ համայնքի զարգացման հիմք» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական աշխատողների վերապատրաստում» ծրագրի շրջանակում՝ «Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպություն»,  «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ եւ «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ի աջակցությամբ: