Նյութը՝ «Ոչ ատելության խոսքին» համաեվրոպական երիտասարդական շարժման ազգային թիմից
Տեղադրվել է 27-11-2017
Հրավիրում ենք երիտասարդներին
Սիրելի՛ երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ, մոտենում է «Ոչ ատելության խոսքին» համաեվրոպական երիտասարդական շարժման վերջին գործողության օրը, որը նշվելու է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին։

Նրանք, ովքեր, ընդգրկվելով աշխատանքային խմբում, ցանկանում են միանալ գործողության օրվան կամ պլանավորման աշխատանքներին (այդպիսով իսկ մասնակիցը դառնալով այդ կարեւոր երիտասարդական նախաձեռնությանը), խնդրում ենք մինչեւ նոյեմբերի 30-ն անձնական նամակ ուղարկել No Hate Speech Movement Armenia  ֆեյսբուքյան էջին՝ նշելով անուն-ազգանունը, կազմակերպությունը կամ ուսման եւ/կամ աշխատանքի վայրը եւ/կամ  նախասիրությունը, ինչպես նաեւ հակիրճ նկարագրություն, թե ինչպես կարելի է համատեղ իրականացնել Մարդու իրավունքների միջազգային օրը։ 

Մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար՝ անկախ կրթությունից, որեւէ կազմակերպության անդամ լինելուց, նախասիրությունից։ Եվս մեկ անգամ խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ առաջիկա հանդիպումը կազմակերպվելու է դեկտեմբերի 1-ին «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի համար նախապես պետք է նամակ ուղարկել No Hate Speech Movement Armenia ֆեյսբուքյան էջին։ 

Որոշեցի՞ր մասնակցել: Այդ դեպքում չմոռանաս մինչեւ ս/թ նոյեմբերի 30-ն այդ էջին ուղարկել վերը նշված տվյալները։