Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 27-11-2017
«#գործկա». դասընթաց երիտասարդների համար
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» շրջանակում հրավիրում ենք մասնակցելու երիտասարդների աշխատանքային հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված «#գործկա» խորագիրը կրող մեկօրյա դասընթացին:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների անհատական եւ աշխատանքային/գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը՝ աշխատաշուկայի համար հմուտ եւ մրցունակ երիտասարդ մասնագետներ ապահովելու համար: 

Դասընթացի թեմաները

Անցկացվելու է մեկօրյա դասընթաց, որը կտեւի 7 ժամ եւ հիմնված կլինի ոչ ֆորմալ կրթության գործիքակազմի օգտագործման վրա։ Դասընթացի մեջ ներառված կլինեն հետեւյալ թեմաներով աշխատարաններ՝

1. Կարիերայի եւ առաջխաղացման հնարավորություններ
2. Ինքնակենսագրականի մշակում
3. Աշխատանքային հարցազրույց
4. Էլեկտրոնային գրագրություն
5.Հռետորական վարպետություն

Որտեղ՝ «ՀԿ Կենտրոն», ք. Վանաձոր, Խորենացի 6/1 (Փոփոխության դեպքում նախապես կտեղեկացվի: Քաղաքը՝ հաստատ Վանաձոր:)

Երբ՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00 -18:00:

Դասընթացին կարող են մասնակցել 21-25 տարեկան աշխատանք փնտրող երիտասարդները:

Դիմելու վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 2՝ ժամը 10:00:

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչեւ դեկտեմբերի 5-ը՝ ժամը 10:00-ն:

Դասընթացը հոգում է մասնակիցների ճաշի ընդմիջման ծախսերը:

Դասընթացին գրանցվելու համար կարող եք անցնել հետեւյալ հղմամբ:

Նշենք, որ դասընթացն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» շրջանակում Վանաձորի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», Երեւանի «Մանդատ ապագայի համար» եւ «Փիփլ թու փիփլ ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: