Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Տեղադրվել է 18-11-2017
«Բարեկամություն» անսամբլի համերգը Երեւանում
Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը հանդես կգա հերթական համերգով: Այն նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ծրագրում ընդգրկված են հայկական ժողովրդական, դասական եւ ժամանակակից պարեր: Գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, Մ. Խորենացու անվան շքանշանակիր Նորայր Մեհրաբյանը:

«Բարեկամություն» պետական անսամբլը 1987 թ.-ին ստեղծվել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ: Հայկական ազգային պարը «Բարեկամության» միջոցով ներկայացվել է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: 2008 թ.-ին համույթին շնորհվել է «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը: