Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 08-11-2017
«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017». հայտերն ընդունվում են
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժեւորման միջոցով: 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 10+1 ձեւաչափով՝ 10 հիմնական բնագավառներում եւ 1 մրցանակ շնորհվում է մրցանակաբաշխության ընթացքում նոմինացված 30 երիտասարդներից որեւէ մեկին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝

1) Երիտասարդ բժիշկ,
2) Երիտասարդ բնապահպան, 
3) Երիտասարդ գյուղատնտես, 
4) Երիտասարդ գիտնական, 
5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ, 
6) Երիտասարդ հայրենիքի պաշտպան, 
7) Երիտասարդական աշխատող, 
8) Երիտասարդ մարզիկ, 
9) Երիտասարդ հայրենադարձ, 
10) Երիտասարդ գործարար: 

Մինչեւ ս. թ. դեկտեմբերի 3-ը կարելի է առաջարկել 2017 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 10 անվանակարգերից յուրաքանչյուրում: 

Հղումը՝ https://goo.gl/forms/IefnYwfvMnXy3w0c2