Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 07-11-2017
Մշակվում է Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարությունը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստել եւ հրապարակել է Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության նախագիծը:

Ռազմավարությունն արդեն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններ՝ վերջիններիս կարծիքները ստանալու համար:

Այնուհետեւ այն ուղարկվելու է ՀՀ արդարադատության նախարարություն, որից հետո՝ մինչեւ նոյեմբերի 28-ը, պետք է ուղարկվի ՀՀ Կառավարություն՝ հաստատման համար:

Կից ներկայացնում ենք «Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության» նախագիծը եւ նախատեսվող միջոցառումների ծրագիրը: