Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-10-2017
Հաջողությամբ է մեկնարկել 1-Ring ստարտափի Moon տեսախցիկի քրաուդֆանդինգ արշավը
Հայկական եւս մեկ ստարտափ մեծ հաջողություն է արձանագրում IndieGoGo հարթակում:

Հայկական 1-Ring ստարտափի ստեղծած Moon ճախրող եւ խելացի տեսախցիկը քրաուդֆանդինգի IndieGoGo հարթակում արդեն հավաքել է ավելի քան 112 հազար դոլար գումար: Ընդ որում՝ անհրաժեշտ գումարը նախանշված է եղել 45 հազար դոլար:  

Տեսախցիկը կարող է օգտագործվել որպես տնային օգնական, ինչպես նաեւ տեսազանգերի, լուսանկարների եւ երեխաներին ու կենդանիներին հետեւելու համար: Այն, նկարելուց բացի, զգում է ցանկացած շարժում կամ փոփոխություն շրջակա միջավայրում՝ այդ մասին տեղեկացնելով օգտատիրոջը:  

Այն թույլ է տալիս բացակայության ընթացքում սմարթֆոնով հետեւել բնակարանի անցուդարձին, ինչպես նաեւ կառավարել տան սարքավորումները: Այն կառավարում է նաեւ օդի ջերմաստիճանը:

Ստարտափն առաջարկում է տեսախցիկը 3 տարբերակով՝ 149, 217, 349 դոլար գներով: