Հրավիրում ենք հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովին

2017 թվականի նոյեմբերի 15-18-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստյան գոտում կկայանա հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել քաղաքականության համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների բարձրացումը և խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը:
Ծրագրի խնդիրներն են՝
- նախաձեռնել երկխոսություններ, քննարկումներ, բանավեճեր մասնակիցների միջև,
- ներկայացնել հաջողված փորձը, ամրապնդել երիտասարդական քաղաքականության, աշխատանքի և երիտասարդների մասնակցության ոլորտում միջպետական փորձի փոխանակումը,
- երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև հաստատել արդյունավետ համագործակցային կապերը,
- միջմշակութային երկխոսության միջոցով աջակցել ՀՀ և ՌԴ երիտասարդության միջև հանդուրժողականության, վստահության և սոցիալական համերաշխության ձևավորմանը:
Մասնակիցներին ներկայացվող պահանջները.
- տարիքը 16-30 տարեկան,
- երիտասարդական կազմակերպության անդամ կամ ուսանող,
- Համաժողովի աշխատանքներին և հետագա զարգացումներին մասնակցության մոտիվացիա,
- Միջազգային/միջմշակութային երիտասարդական միջոցառումներին մասնակցության փորձ,
- Միջմշակութային երկխոսության զարգացման հետաքրքրվածություն,
- Համաժողովի ընթացքում ստացված գիտելիքների տարածման պատրաստակամություն,
- Համաժողովի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն,
- Համաժողովի ծրագրի մասին սոցիալական ցանցերում կամ ԶԼՄ-ներում ինֆորմացիայի տարածման պատրաստակամություն:
Համաժողովի կազմակերպիչների կողմից կընտրվեն 45 մասնակիցներ և փորձագետներ ՀՀ-ից՝ վերոնշյալ չափանիշների հիման վրա: ՌԴ-ի կողմից Համաժողովին կմասնակցեն 35 երիտասարդներ և փորձագետներ:
Ֆինանսական և տեխնիկական պայմանները՝
Կեցությունը, սնունդը և կազմակերպչական փոխադրումները Երևանից մասնակիցների համար վճարվում են Համաժողովի կազմակերպիչների կողմից:
Խնդրում ենք մասնակցության հայտերը՝ Ձեր ինքնակենսագրությամբ ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 05-ը eritportal@gmail.com էլեկտրոնային հասցեին: Կազմակերպիչների կողմից կիրականացվի ընտրություն և արդյունքների մասին կծանուցվի դիմողներին:
Համաժողովի կազմակերպիչներն են՝
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՌԴ կրթության և գիտության նախարարություն, ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալություն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպություն:
Հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք դիմել՝ 011 70-45-47 կամ գրել eritportal@gmail.com:
Հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք դիմել՝ 011 70-45-47 կամ գրել eritportal@gmail.com: