Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների խթանման կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների խթանման կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 14-10-2017
«Փոխըմբռնումը ֆուտբոլի միջոցով». ֆուտբոլի առաջնություն
2017 թվականի հոկտեմբերի 7-ին «Երիտասարդական նախաձեռնությունների խթանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը FARE միջազգային ցանցի աջակցությամբ կազմակերպել է ֆուտբոլի առաջնություն՝ «Փոխըմբռնումը ֆուտբոլի միջոցով» խորագրով։

Միջոցառման նպատակն էր խրախուսել սիրիահայ երիտասարդների ներգրավումը երիտասարդական կյանքին։ Միջոցառմանը մասնակցում էին երիտասարդներ տարբեր երիտասարդական կազմակերպություններից, ուսանողներ եւ սիրիահայ երիտասարդներ։ 

Մասնակիցները բաժանվեցին 4 թիմերի։ Յուրաքանչյուր թիմում ներառված էին 2 ներկայացուցիչ երիտասարդական կազմակերպություններից, 2 ուսանողներ եւ 2 սիրիահայ երիտասարդներ։ Հաղթող թիմին տրվեց գավաթ։ Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։

FARE միջազգային ցանցի ներկայացուցիչը հարցազրույց վերցրեց սիրիահայ երիտասարդներից՝ լսելով նրանց պատմությունը, թե ինչու են լքել Սիրիան եւ ինչպես են իրենց զգում Հայաստանում։ FARE միջազգային ցանցի կողմից պատրաստվելու է միջազգային ցուցահանդես «Փախստականների ներգրավումը երիտասարդական կյանքին» խորագրով, որին ցուցադրվելու են նաեւ Հայաստանում իրականացված միջոցառման նկարները։ Ցուցահանդեսը տեղի է ունենալու 2017 թվականի դեկտեմբերին Լոնդոնում։