Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 23-09-2017
Կայացավ առաջին «Yerevan Food Fest»-ը
Սեպտեմբերի 21-ից 23-ը Երեւանում կայացավ ուտեստների առաջին փառատոնը՝ «Yerevan Food Fest» (by «Hartak»)։ Այն ռեստորանային ուտեստների եւ վարպետության դասերի քաղաքային փառատոն, մասշտաբային գաստրոնոմիկ իրադարձություն էր։

Փառատոնի գլխավոր իրադարձությունն այսօր կայացավ կենտրոնական այգիներից մեկում՝ Անգլիական այգում, որին մասնակցեցին Երեւանի ռեստորանները, շեֆ-խոհարարները եւ գաստրոնոմիկ ոլորտի այլ ներկայացուցիչները։ «Salon Armenian», «Dragon Garden», «Crumbs» եւ այլ հայտնի ռեստորանների շեֆ-խոհարարներ իրականացրեցին բաց վարպետության դասեր փառատոնի հյուրերի համար։

«Փառատոնին ներկայացված են Երեւանի բոլոր լավագույն ռեստորանները։ Առաջին օրերը նվիրված էին վարպետության դասընթացներին եւ հանրային դասախոսություններին, որոնք վարեցին հրավիրված օտարերկրյա հյուրերն ու մասնագետները»,- նշեց միջոցառման կազմկոմիտեի ղեկավար Աննա Ավագյանը։

«Yerevan Food Fest» փառատոնը հայտնի եւ արդեն սիրված «Hartak» վարպետության դասերի փառատոնի մի մասն է։ «Hartak»-ն արդեն երեք տարի շարունակ հաջողությամբ միավորում է տարբեր թեմաներ՝ բարձր տեխնոլոգիաներից մինչեւ արվեստ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ որոշվեց, որ գաստրոնոմիայի ու ռեստորանային ուտեստների թեման արժանի է ինքնուրյուն թեմատիկ «Hartak»-ի։

Պատկերասրահ՝ Yerevan Food Fest - 2017