Նյութը՝ Արթուր Հակոբյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-09-2017
Երիտասարդական հերթական A21TVA WARD 2017-ի հայտագրումը սկսվել է
Մշակութային ալիքն արդեն 5-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ տաղանդավոր անհատների եւ խմբերի: Սկսվել է արդեն մրցույթի 2018-ի հայտագրումը, որը դեռեւս անժամկետ է:

Մրցույթի հեղինակը վստահեցնում է, որ այս տարի մրցույթը ավելի լայն հնարավորություններ է բացելու մասնակիցների համար: 

Այս տարի մրցույթը կանցկացվի կինոարվեստի, երգարվեստի, հագուստի մոդելավորման եւ թատերական արվեստի բնագավառներում: Տարիքային սահմանափակում այս տարի նույնպես կա՝ 16-35 տարեկաններ: Ժյուրիի կազմում փոփոխությունները հնարավոր են: 2018-ի մրցութային օրերից բացի՝ կլինեն նաեւ վարպետության դասեր ոչ միայն ժյուրիի անդամների, այլեւ կինոյի, կերպարվեստի, թատերական արվեստի, հագուստի մոդելավորման բնագավառների այլ ներկայացուցիչների կողմից: 

Մրցույթի հայտագրման վերջնաժամկետը դեռեւս հայտնի չէ, քանի որ ըստ հեղինակի՝ հայտագրվողները բավականին շատ են:

Հ.Գ.: Մրցույթը 2017 թվականին ստացել է 340 հայտ: