Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 12-09-2017
«CampՏեղ»՝ ուսանողական ինքնատիպ առաջնություն
Սեպտեմբերի 10-ին Պողոսյան պուրակում հավաքվել էին ուսանողներ, երիտասարդներ, ովքեր սիրում են բառախաղ եւ ցանկություն ունեին 1 տարի սովորել անվճար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրեց «CampՏեղ» երիտասարդական միջոցառումը։

Միջոցառման ժամանակ Հայաստանի եւ Արցախի բուհերի վճարովի համակարգում սովորող շուրջ 200 ուսանողներ խաղացին ինտելեկտուալ «Բառախաղ» խաղը։ Առավելագույն միավորներ հավաքած երկու ուսանողների մեկ տարվա ուսման վարձավճարը փոխհատուցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
 
Անին, Աննան եւ Դավիթը սովորում են ԵՊՀ-ում. ուսանողները մեծ ուրախությամբ էին խոսում խաղի մասին: Անին վստահ է՝ միջոցառումը շատ հաճելի է եւ օգտակար: Ինչ վերաբերում է տեսակին, ապա ուսանողներն ընդգծեցին, որ հիանալի կլիներ, եթե միջոցառումը կայանար տարին մի քանի անգամ։

«Բառախաղ» խաղի համահեղինակներն էին Հայկ Մկրտչյանը եւ Արուս Տիգրանյանը, ովքեր նաեւ վարում էին միջոցառումը։ Մինչ ուշ գիշեր տեւած միջոցառումը հագեցած էր կենդանի երաժշտությամբ. DJ Արիկը պուրակում ապահովում էր բարձր տրամադրություն։

Միջոցառմանը ներկա էին նաեւ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, դերասաններ Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը։ Հյուրերը շրջում էին պուրակում, հետեւում խաղի ընթացքին, հիանում ուսանողների ակտիվությամբ։

Պատկերասրահ՝ «CampՏեղ»՝ ուսանողական ինքնատիպ առաջնություն